... Խմորեղեն - кондитерские изделия - 16 Декабря 2014 - Վերջին Զանգի Սցենարներ Երգեր,Verjin zang,Уроки, Скрипты
...
Суббота, 28.06.2025
soft-am.ucoz.ru
...
Расскажи друзьям
Переводчик
google translate
Форма входа
Меню сайта
XXXXX
ЧАТ для Общение
Общение с друзьями
Бесплатная Регистрация

Коды одноклассники
Категории раздела
Юмор [7]
Юмор и смех
Стихи о любви [38]
Красивые Стихи о любви
ЧАТ [1]
Бесплатный ЧАТ для общении
Плэйкаст [6]
Плэйкаст - видео
Уроки [42]
Уроки для вебмастеров
Учеба HTML CSS ТЭГИ ШРИФТ [13]
Учеба HTML CSS ТЭГИ ШРИФТ
Разблокировка модемов [3]
Разблокировка Wifi и 3g модемов
Всё для кухни - Видео [5]
Кухня - Выпечка тортов и пирогов, Всё для кухни
Наши Баннеры [5]
Наши Баннеры
Уроки Фуршета Фото и Видео [0]
Уроки Фуршета Фото и Видео Lessons Fourchette Photos and Videos
Уроки Стрижки и Причёски [16]
Уроки Стрижки и Причёски,завивка, плетение,краска,макияж глаз makeup,Красивые Ногти.
Виртуальный Салон Красоты [1]
Виртуальный Салон Красоты - Измени свою внешность
Видео Приколы [2]
Видео Приколы смех и юмор
Красивый танец живота [3]
Красивый танец живота - арабский
Реклама [2]
Компьютерные игры Знакомства Интернет услуги Питание Авто и мото и разное обо вмём
Урок Установки Windows [6]
Урок Как Установить Windows XP
Фотошоп Онлайн [0]
Фотошоп Онлайн - это бесплатный графический интернет редактор, на русском языке и на других языках тоже не требующий установки программы на Ваш компьютер.
Армянская Кухня [8]
Армянская Кухня - Հայկական խոհանոց
Новогодние скрипты [29]
Укрась свой сайт новогодними скриптами.
Сценарий последнего звонка [40]
Сценарий последнего звонка
Курсы парикмахера
Курсы парикмахера
Салон красоты
предлагает отдельных,
курсы мужских парикмахера,
которые способны,
и любять дело,
Ереван
Адрес. Маштоца 3,
Салон красоты "Мари"
тел:(099)668022
Место Рекламы
1 месяц - 100 руб ,
Передать WMZ-кошелёк
Z162556032885
Передать WMR-кошелёк
R306091281034
Для Заказа Напишите на
Levonl1974@rambler.ru

 

Армения - тел:
+(374)099668022
Наш опрос
Откуда вы узнали о нашем сайте?
Всего ответов: 54
maps
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
LiveInternet
cy-pr.com
Проверка PR и ТИЦ
Рейтинг@Mail.ru
Рейтинг@Mail.ru
Openstat
HotLog
PR-CY.Rank
Счетчик PR-CY.Rank
bname.ru
Анализ сайтов, проверка тиц, pr
Yandex.Metrika
Яндекс.Метрика
Top100
Rambler's Top100
Наш банер
Rating@Mail.ru
Google PageRank
Google PageRank - Soft-am.ucoz.ru
RankW.ru Auto
Auto Web Pinger
HitCounter

webstatsdomain
Soft-am.ucoz.ru website reputation
wot
Рейтинг@Mail.ru
Главная » 2014 » Декабрь » 16 » Խմորեղեն - кондитерские изделия
20:29
Խմորեղեն - кондитерские изделия
Խմորեղեն

 

ՄՐՋՆԱԲՈՒՅՆ

Բաղադրիչներ.
ալյուր – 3,5 բաժակ,
շաքարավազ – կես բաժակ,
թթվասեր – 200 գ,
կարագ- 200 գ,
աղ – մի պտղունց,
սոդա – կես .թ գդ.,
եփած խտացրած կաթ – 1 տուփ,
կարագ – 200 գ, վանիլ

Ալյուրը մաղել, ավելացնել սոդան: Ավելացնել փափկած կարագը, շաքարավազը, թթվասերն ու խառնել: Խմոր հունցել, բաժանել գնդերի և սառեցնել սառցախցիկում: Սառած գնդերը հանել, քերիչով անցկացնել, ջեռոցի տապակի մեջ լցնել, բովել: Անընդհատ խառնել, որպեսզի խմորի գնդիկները համաչափ թխվեն: Այսպես հերթով թխել բոլոր գնդերը, թողնել սառչեն: Կրեմի կարագը հարել, գդալ-գդալ ավելացնել խտացրած կաթը: Երբ կրեմը համասեռ դառնա, ավելացնել վանիլը: Խորը թասի մեջ լցնել խմորի փշուրները, կրեմը, լավ խառնել: Ապա ձև տալ ձեռքով, կարելի է մեկ ամբողջական տորթ ձևավորել, կարելի է կոների տեսքով թխվածքաբլիթներ անել կամ դնել ձևավոր կաղապարների մեջ: Դնել սառը տեղ, ապա զարդարել քերած շոկոլադով և մատուցել:

 

ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ «ՍԻԳԱՐԵՏ»

Բաղադրիչներ.
թթվասեր – 2 բաժակ,
կարագ – 200 գ,
սոդա – դանակի ծայրով,
ալյուր – 3 բաժակ,
ընկույզի միջուկ – 1 բաժակ,
շաքարավազ - 1 բաժակ,
դարչին,
ձու – 3 հատ,
շաքարի փոշի

Կարագը թողնել սենյակային ջերմաստիճանում, փափկելուց հետո այն խառնել թթվասերին: Երկու ձուն կոտրել, հարել, լցնել թթվասերի մեջ, մեկը թողնել միջուկի և վրան քսելու համար: Թթվասերի խառնուրդին աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, մի փոքր սոդա: Խմոր հունցել, դնել մի կողմ: Պատրաստել միջուկը: Ընկույզը մանրացնել, խառնել շաքարավազին, ավելացնել մի քիչ դարչին և մեկ ձվի սպիտակուցը: Լավ խառնել: Խմորը բաժանել գնդերի: Ամեն գունդը բացել, եռանկյունաձև կտրատել: Յուրաքանչյուր եռանկյունու լայն մասում մի փոքր միջուկ դնել, գլանակի պես փաթաթել: «Սիգարետները»շարել տապակի մեջ, թխել 180 աստիճանում, մինչև թեթև վարդագույն երանգ ստանան: Ապա հանել, թողնել սառչեն, և շաքարի փոշի ցանել վրան:

 

ՌՇՏԱ-ՀԱԼՎԱ

Բաղադրիչներ.

խմորի համար.

ձու – 5 հատ,

ալյուր – 3 բաժակ,

աղ – 1 թ. գդ.,

շաքարավազ – 1 թ. գդ,

քաղցրաջրի համար .

մեղր – 1 բաժակ,

շաքարավազ – կես բաժակ,

բուսայուղ խմորը բովելու համար

Ալյուրը մաղել, բլրակի ձև տալ, գագաթին փոս անել: Ձուն կոտրել, աղն ու շաքարավազը լցնել, ձեռքով խառնել: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը գնդել, թողնել հանգստանա մի քանի րոպե: Հետո բարակ բացել, գլանաձև փաթաթել: Խմորի գլանակը սուր դանակով շատ բարակ կտրատել: Կստացվեն բարակ ու երկար խմորի զոլեր: Առատ ալյուր ցանել սեղանին, խմորի շերտերը մատներով առանձնացնել, ձգել-երկարեցնել: Հետո առանձնացված խմորները թափ տալ` ավելորդ ալյուրից ազատվելու համար: Խորը թավայի մեջ առատ բուսայուղ լցնել: Խմորը բովել թեժ կրակի վրա, մինչև այն դառնա բաց շագանակագույն: Ապա բովված «արիշտան» տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, սեղմել թիակով, կարելի է փաթաթել, կծիկի ձև տալ: Կարելի է ընկույզով կամ չրերեվ միջուկ տեղադրել խմորի մեջ: Նախապես եփել մեղրն ու շաքարավազը` դնելով շատ մարմանդ կրակին: Քաղցրաջուրը լցնել բոված խմորի վրա, ևս մեկ անգամ սեղմել բոլոր կողմերից, որպեսզի խմորի բոլոր փշուրները միասնանան և ստանան ամբողջական տեսք:

 

ԽՆՁՈՐՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Բաղադրիչներ.
խնձոր – 500 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձու – 3 հատ,
ալյուր – 1 բաժակ,
վանիլ – գդալի ծայրով,
թթվասեր – 2 ճ. գդ.,
բուսայուղ կամ կարագ – 1 սուրճի բաժակ

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը և խառնել, մինչև զանգվածը սպիտակի: Ավելացնել բուսայուղը, թթվասերը, խառնել: Աստիճանաբար խառնել ալյուրը, պետք է ստացվի մածուցիկ զանգված: Մի փոքր վանիլ ավելացնել: Խնձորը մաքրել, լվանալ, կտրատել: Կեղևը կարելի է թողնել: Խնձորի շերտերը լցնել տապակի մեջ, խմորը լցնել  վրան: Թխել 180 աստիճանում մոը 40 րոպե: Ստուգել չոփով, եթե այն չոր է դուրդ գալիս, խմորը թխվել է:

 

ԲԱԼՈՎ ԹԽՎԱԾՔ

Բաղադրիչներ.
բալ – 500-600 գ,
ալյուր – 1 բաժակ,
կարագ – 200 գ,
ձու –  5 հատ,
շաքարի փոշի – 1 բաժակ,
սոդա – 0.5 թ.գդ.,
վանիլ, ընկույզ կամ նուշ,

 

Կարագը հարել շաքարի հետ, ապա մեկ-մեկ խառնել ձվերը: Ավելացնել ալյուրի կեսը, վանիլն ու սոդան: Հետո խառնել մնացած ալյուրը: Տապակը յուղել, դնել խմորը: Խմորի վրա շարել անկորիզ բալերը: Բալը պետք է քամել, եթե պահածոյացված  կամ սառեցրած-հալեցրած է: Բալի վրա աղացած ընկույզ կամ նուշ շաղ տալ: Թխել 180 աստիճանում մոտ 35 րոպե: Վերջում շաքարի փոշի ցանել:

 

ՄՐԳԱՅԻՆ ՏՈՐԹ

Բաղադրիչներ.
ձու – 6 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
ալյուր – 1 բաժակ,
ելակի խյուս – 1 բաժակ,
սոդա – 1 թ. գդ.,
կես կիտրոնի կեղև,
կրեմ.
մասկարպոնե – 300 գ,սպիտակ շոկոլադ – 100 գ,հատապտուղների խյուս – 100 գ,ձու – 2 հատ,յոգուրտ – 200 գ,ելակի թանձրահյութ – կես բաժակ,

շաքարավազ  - 250 գ,վանիլ, դարչին, ժելատին,շոկոլադ, հատապտուղներ զարդարելու համար: Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել: Դեղնուցները շաքարի հետ հարել, խառնել սպիտակուցներին: Կիտրոնի կեղևը քերել խմորի մեջ, ավելացնել ելակի խյուսը: Սոդան լցնել ալյուրի վրա, ալյուրն աստիճանաբար խառնել մնացած բաղադրիչներին: Թխել 180 աստիճանում: Մասկարպոնեն խառնել դեղնուցներին, ավելացնել գոլորշու վրա հալեցրած շոկոլադը, յոգուրտը: Մի քիչ դարչին ու վանիլ ցանել կրեմի մեջ: Ժելատինը  թրջել մրգահյութի մեջ: Շաքարավազը խառնել մրգային խյուսին,սպիտակուցները հարել մի քիչ աղի հետ, աստիճանաբար խառնել մրգի ու ժելատինի հետ: Սպիտակուցի զանգվածը խառնել մասկարպոնեին և լցնել խմորի վրա: Տորթը տեղափոխել սառնարան: Զարդարել հատապտուղներով և շոկոլադով:

 

 ՈԶՆԻՆԵՐ

Բաղադրիչներ.
ձու – 6 հատ,
շաքարավազ – 2 բաժակ,
ալյուր – 3-3.5 բաժակ,
սոդա – 0.5 թ. գդ.,
թթվասեր – 2 բաժակ,
կարագ – 200 գր,
կրեմ.
կաթ – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,ձու – 2 հատ,ալյուր – 2 ճ. գդ.,կարագ – 200 գ,վանիլ

Ձուն հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Երբ վերջինս ձուլվի, կստացվի սպիտակ համասեռ զանգված: Սոդան խառնել թթվասերին, երբ այն բարձրանա, խառնել ձվի զանգվածին: Ավելացնել նաև փափկած կարագը: Երբ այն ձուլվի, քիչ-քիչ ալյուրն ավելացնել: Խմորը պետք է մածուցիկ ու փափուկ ստացվի: Տապակը ծածկել յուղաթղթով, խմորը լցնել և թխել 180 աստիճանում: Չոփով ստուգել՝ թխվել է, թե ոչ: Եթե չոփը խմորի միջից չոր դուրս գա, խմորը պատրաստ է: Կրեմի համար կաթն ու շաքարավազը տաքացնել, անընդհատ խառնել: Ձուն առանձին ամանի մեջ հարել, խառնել ալյուրին, մի քիչ տաք կաթ լցնել վրան ու խառնել: Բարակ շիթով ձուն լցնել տաք կաթի մեջ, արագ-արագ խառնել, որ ձուն չհասցնի եփվել: Խառնելով եփել, մինչև կրեմը թանձրանա: Վերցնել կրակից, թողնել սառչի: Առանձին ամանի մեջ կարագը հարել: Գդալ-գդալ սառած կրեմից լցնել կարագի վրա և խառնել: Երբ ողջ կրեմն ու կարագը խառնվեն, մի քիչ վանիլ ավելացնել: Խմորը կլոր-կլոր կտրատել գործիքով կամ բաժակով: Ամեն օղակը կիսել, մեջտեղում կրեմ քսել: Ավելացած ողջ խմորը փշրել: Խմորի ամեն օղակ կրեմով պատել, թավալել խմորի փշրանքի մեջ: Կարելի է վերջում շաքարի փոշի ցանել թխվածքաբլիթների վրա:

 

ԸՆԿՈՒՅԶՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Բաղադրիչներ.
կարագ – 200 գ,
շաքարավազ – 100 գ,
ձու – 2 հատ,
սոդա – 1 թ. գդ.,
ալյուր – 2 բաժակ,
միջուկ.
ընկույզ – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,սերուցք – 1.5 բաժակ,մեղր – 2 ճ. գդ.,շաքարի փոշի

Կարագը թողնել փափկի, հարել շաքարավազի հետ: Ձուն կոտրել, թեթևակի հարել և խառնել կարագի զանգվածին: Սոդան խառնել ալյուրին, ավելացնել ձվի զանգվածին: Խմորը դնել սառնարանի մեջ: Ընկույզը մանրացնել կամ աղալ: Շաքարը լցնել չոր թավայի մեջ, դնել շատ թույլ կրակին և խառնել այնքան, որ այն հալվի և գույնը փոխվի: Ավելացնել մեղրը, խառնել: Ավելացնել նաև սերուցքը, խառնել, եռալուն պես խառնել ընկույզը և վերցնել կրակից: Խմորը բաժանել երկու մասի, մի մասը բացել, դնել յուղած տապակի մեջ: Ընկույզի միջուկը տարածել խմորի վրա, ծածկել երկրորդ շերտով: Եզրերն ամրացնել, դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ 35-40 րոպե: Հանել, թողնել սառչի, վրան շաքարի փոշի ցանել:

 

ՆՈՒՇՈՎ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ

Բաղադրիչներ.
նուշ – 400 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձու – 2 հատ,
վանիլ

Նուշը տաք ջրով թրջել: Տասը-տասնհինգ րոպե անց քամել, կեղևը մաքրել, աղալ կամ բլենդերով մանրացնել: Շաքարավազը, վանիլը և աղացած նուշը խառնել: Ձուն հարել, խառնել մնացած զանգվածին: Տապակը ծածկել յուղաթղթով, զանգվածից բլիթներ անել, դնել տապակի վրա: Թխել 180 աստիճանում քսան րոպե:

 

ԿՈՒԼԻՉ. ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԶԱՏԻԿ

Բաղադրիչներ.
ալյուր — 2 կգ,
կաթ — 1 լ,
ձու — 3 հատ,
կարագ — 250 գ,
խմորիչ — 1 տուփ,
շաքարավազ — 2,5 բաժակ,
վանիլային շաքար — 2 տուփ,
աղ,չամիչ — 400 գ

Գոլ կաթի մեջ բացել խմորիչը, 20 րոպե անց խառնել բոլոր բաղադրիչները բացի չամիչից: Մեկ կգ ալյուրը ավելացնել, եթե հարկ լինի, էլի ավելացնել, կախված է ալյուր որակից: Վերջում լցնել չամիչը: Ծածկել, թողնել տաք տեղում մնա երկու ժամ: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Տապակը կամ փոքրիկ ամանները յուղել, ալյուր ցանել, կարելի է օգտագործել պահածոյի դատարկ տուփեր: Խմորով լցնել տարայի 2/3-ը, թողնել կես ժամ: Իսկական պասկան պիտի բարձրանա ամանից  3 սմ բարձր: Թխվելուց հտո սնկի տեսք է ունենում: Թխել 30-40 րոպե: Տաք պասկաները` կուլիչը ծածկել շաքարի հետ հարած սպիտակուցով: Վրան ցանել քունութ կամ բազմագույն մանր կոնֆետներ:

 

ԿԻՏՐՈՆՈՎ ՏՈՐԹ

Բաղադրիչներ.
խմոր.
ձու – 4 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
կիտրոն – 2 հատ,
փխրեցուցիչ – 1 թ. գդ.,
սոդա – 1/2 թ. գդ.,
ալյուր – 1,5 բաժակ,կրեմ.կիտրոն – 1 հատ,բարձր յուղայնությամբ թթվասեր – 300 գ,շաքարավազ- 1 բաժակ,կիտրոն զարդարանքի համար – 1 հատ:Խմորի և կրեմի համար նախատեսված կիտրոնները լվանալ, կտրատել, դնել կաթսայի մեջ, ջուր լցնել վրան և եփել 15 րոպե: Եփված կիտրոնը աղալ: Ձուն հարել շաքարավազի հետ, խառնել կիտրոնի զանգվածի 2/3 մասը: Ալյուրը մաղել, խառնել սոդային և փխրեցուցչին: Ալյուրն ու ձվով զանգվածը խառնել: Տապակի մեջ յուղաթուղթ դնել, խմորը լցնել, թխել 200 աստիճանում: Թխված խմորը կիսել: Թթվասերը հարել շաքարավազի հետ ու ավելացնել կիտրոնի մնացած մասը: Լավ խառնել կրեմը: Խմորի մի կեսին քսել կրեմը, ծածկել երկրորդ կեսով, դնել սառնարանի մեջ մի քանի ժամ: Հանել, զարդարել կիտրոնի շերտիկներով:

 

ՏՈՐԹ «ՀԱՄԵՂ»

Բաղադրիչներ.
ձու – 4 հատ,
շաքարավազ – 1,5 բաժակ,
ալյուր – 3 բաժակ,
կակաո – 4 ճ. գդ.,
սոդա – 1 թ. գդ.,
թթվասեր – 400 գ,
կրեմ.
թթվասեր – 400 գ,
շաքարավազ – 1 բաժակ,
զարդարելու համար ընկույզ կամ նուշ, շոկոլադ

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը: Սոդան թթվասերին խառնել, ավելացնել ձվի խառնուրդին: Աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմորը բաժանել երկու մասի և թխել մոտ կես ժամ 180 աստիճանում: Կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ: Խմորի մի շերտը կիսել, թթվասերի կրեմ քսել, մյուս կեսով ծածկել: Մյուս շերտը կտրատել, ինչպես պատրաստի տորթն են կտրում, թաթախել կրեմի մեջ և թեք-թեք շարել մյուս շերտի վրա: Տորթը ծածկել քերած շոկոլադով և ընկույզի կամ նուշի փշրանքով:

 

ՏՈՐԹ «ԿԻԵՎՅԱՆ»

Բաղադրիչներ.

բոված, կտրատած ընկույզ – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
ձվի սպիտակուց – 10 հատ,
վանիլին,
ալյուր – 1.5 ճ. գդ.,

սերուցքային կրեմ.
շաքարի փոշի – 100 գ,կարագ – 200 գ,խտացրած կաթ – 3 ճ. գդ.,կոնյակ – 1 ճ. գդ.,շոկոլադե կրեմ.շաքարի փոշի – 100 գ,կարագ – 200 գ,խտացրած կաթ – 3 ճ. գդ.,կոնյակ – 2 ճ. գդ.,կակաո – 2 ճ. գդ.,վանիլին: Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից: Սպիտակուցները հարել մինչև անշարժ փրփուր դառնան: Աստիճանաբար ավելացնել վանիլի և շաքարավազի խառնուրդը: Լրիվ խառնելուց հետո ավելացնել մանրացված ընկույզը: Ավելացնել նաև ալյուրն և բաժանել երկու մասի: Տապակին յուղաթուղթ դնել, տարածել խմորը: թխել 140-160 աստիճանում 2-2,5 ժամ: Թողնել սառչի, թուղթը հանել, քսել սերուցքային կրեմը: Վրան քսել շոկոլադե կրեմը: Ծածկել երկրորդ խմորով, նորից րեմ քսել: Զարդարել կրեմով և չրերով:

 

ԲԱՆԱՆՈՎ ՏՈՆԱԿԱՆ ՏՈՐԹ

Բաղադրիչներ.
խմոր.
ձու – 3 հատ,
մայոնեզ – 250 գ,
խտացրած կաթ – 1 տուփ,
սոդա – 1 թ. գդ.,
ալյուր – 1,5 բաժակ,
վանիլին – 1 թ. գդ.,կրեմ.թթվասեր – 100 գ,շաքարավազ – 1 բաժակ,
միջուկ.բանան –  2 կգ,ընկույզ կտրատած – կես բաժակ:Ձուն հարել, ավելացնել խտացրած կաթն ու մայոնեզը: Սոդան խառնել ալյուրին, աստիճանաբար ավելացնել ստացված խառնուրդին: Խմորը բաժանել երեք մասի, մի մասն ավելի քիչ: Կստացվեն երկու հաստ և մեկ բարակ շերտ: Թթվասերի կրեմի երկու երրորդը խառնել շաքարավազին: Մնացած թթվասերը քսել բարակ շերտին:  Մեկ հաստ շերտի միջուկը կտրել- հանել, փորած շերտը դնել բարակ շերտի վրա: Փորված միջուկի տեղում շարել կտրտած բանանի շերտեր, լցնել կրեմի կեսը: Մյուս հաստ շերտի միջուկը նույն ձևով կտրել-հանել: Կտրած տեղում լցնել բանանի և կրեմի մնացած կեսը: Տորթը ծածկել կտրած խմորով, կրեմով միմյանց միացնել, կրեմով ծածկել և զարդարել կտրատած ընկույզով:

 

ԵՌԱՇԵՐՏ ՏՈՐԹ

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
խտացրած կաթ – 1 տուփ,
ալյուր – 2 բաժակ,
լալա (мак) – 70-100 գ,
ընկույզ – 70 գ,
սոդա – 1 թ. գդ.,
կեֆիր կամ մածուն – 150 մլ,կակաո – -3-4 ճ. գդ.,չամիչ – 50-70 գ,
կրեմ.կարագ – 200-250 գ, խտացրած կաթ – 1 տուփ Ձուն հարել, սպիտակեցնել: Աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը: Կեֆիրին սոդա խառնել, խառնել ձվին: Ալյուրը մաղել և գդալ-գդալ խառնել ստացված զանգվածին: Խմորը երեք մասի բաժանել: Մի մասին խառնել չամիչը, մյուսին կակաոն և կտրատած ընկույզը, երրորդին լալան: Թխել երեք շերտը 220С-ում: Կրեմի համար փափկած կարագը հարել, ավելացնել խտացրած կաթը: Նախ դնել չամիչով շերտը, կրեմ քսել, դնել ընկույզով շերտը, կրեմ քսել: Ամենավերջում դնել լալայով շերտը, կրեմ քսել: Զարդարել քերած շոկոլադով կամ ընկույզով:

 

ԵԼԱԿՈՎ ԳԼԱՆԱԿՆԵՐ

Բաղադրիչներ.

մարգարին – 1 տուփ,
ալյուր – 4 բաժակ,
շաքարավազ – 1 ճ. գդ.,
դեղնուց – 4 հատ,
թթվասեր – 200 գ,
աղ – մի պտղունց

միջուկ.
սպիտակուց – 4 հատ,
շաքարավազ – 4 ճ. գդ.,վանիլին,ելակ կամ այլ հատապտուղներ

Ալյուրն ու մարգարինը տրորել, խառնել, ավելացնել շաքարավազը, դեղնուցը,

թթվասերն ու աղը: Խմորը հունցել և դնել սառնարանի մեջ մեկ-երկու ժամ: Բարակ բացել խմորը և զոլերով կտրատել: Երկար խմորի շերտերը փաթաթել հատուկ կաղապարի վրա, որը նախապես հարկ է յուղել: Խմորը փաթաթել պարուրաձև և ոչ շատ խիտ, որ գլանակը չքանդվի: Մինչև վերջ փափաթել պետք չէ, խմորը պոկելը դժվար կլինի: Տապակը ևս յուղել և շարել գլանակները: Ջեռոցը 200 աստիճան տաքացնել և թխել խմորը մոտ 20 րոպե: Թողնել հովանա: Հանել, կաղապարի նեղ կողմը սեղանին խփելով: Սառեցրած սպիտակուցները հարել շաքարավազի հետ, վանիլ ավելացնել: Երբ անշարժ փրփուր դառնա, լցնել խմորի մեջ: Վրան դնել հատապտուղներ: Կարելի է երկու կողմից կրեմ լցնել, որ դատարկ տեղ չմնա:

 

ԿԻՏՐՈՆՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Բաղադրիչներ.

կիտրոն – 4 հատ,
շաքարավազ – 200 գ,
կարագ – 50 գ,
ձու – 4 հատ,
օսլա – 1 ճ. գդ.,
ալյուր – 250 գ,
կարագ կամ մարգարին – 120 գ,
շաքարավազ – 100 գ,
դեղնուց – 1 հատ,աղ – 1 պտղունց: Ալյուրը մաղել, խառնել, մարգարինը, աղը, տրորել ձեռքով: Երբ ալյուրն ու մարգարինը խառնվեն, ավելացնել դեղնուցը, խառնել: Աստիճանաբար ավելացնել սառը ջուրը, մոտ մեկ-երկու գդալ: Պետք է ստացվի առաձիգ խմոր: Խմորը հունել և քսան րոպեով դնել սառնարանի մեջ: Երկու կիտրոնների կեղևը մանր քերիչով անցկացնել: Կիտրոնների հյութը քամել: Շաքարավազն ու հյութը խառնել, որքան հնարավոր է: Օսլան մի քիչ ջրի մեջ բացել: Օսլան ավելացնել կիտրոնի հյութի խառնուրդին: Լավ խառնել: Խմորը բացել, դնել տապակի մեջ այնպես, որ եզրերը կպչեն տապակի կողքերին: Դանակով եզրերը հավասարեցնել: Պատառաքաղով ծակծկել խմորը: Վրան լցնել ձվի և կիտրոնի խառնուրդը, կարելի է մի քիչ կարագ լցնել, որ կարմիր կեղև ստացվի:  Թխել 180°С ջեռոցի մեջ 35-40 րոպե:

 

ՏՈՐԹ «ՍՆԻԿԵՐՍ»

Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
մարգարին կամ կարագ – 100 գ,
մեղր – 3 ճ. գդ.,
քացախ – 1 ճ. գդ.,
սոդա – 2 թ. գդ.,
ալյուր – 2.5-3 բաժակ
կրեմ.
եփած խտացրած կաթ – 1 տուփ,կարագ  - 200 գ,գետնանուշ – 400 գ, գլազուր կամ հալած շոկոլադ զարդարելու համար:Ձուն, շաքարավազը, մարգարինը, մեղրը, քացախն ու սոդան լցնել էմալապատ թասի մեջ և դնել գոլորշու վրա: Եփել այնքան ժամանակ, մինչև ծավալը մեծանա: Երբ խմորը գույնը փոխի, վերցել և արագ խառնել ալյուրը: Բաժանել երկու գնդի և թխել: Չթողնել, որ շատ չորանա: Կրեմի կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը: Գետնանուշի մի մասը թողնել զարդարելու համար, մնացածը ոչ շատ մանր կտրատել: Կտրատած գետնանուշը խառնել կրեմին: Խմորի մի շերտը դնել, քսել կրեմը, ծածկել երկրորդ շերտով: Տորթի վրա գլազուր կամ հալած շոկոլադ քսել, վրան շաղ տալ գետնանուշ:

Категория: Армянская Кухня | Просмотров: 2271 | Добавил: soft-am-ucoz-ru | Теги: Խմորեղեն - кондитерские изделия | Рейтинг: 0.0/0
...Расскажи друзьям ...
Ваша РЕКЛАМА Тут
1 месяц - 100 руб ,
Передать WMZ-кошелёк
Z162556032885
Передать WMR-кошелёк
R306091281034
Для Заказа Напишите на
Levonl1974@rambler.ru

...
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
...
Поиск
...
Футажи для Видеомонтажа

Код для вставки на ваш сайт
Подпишись - YouTube
Xxx
Календарь
«  Декабрь 2014  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Футажи для видеомонтажа
  • Социальные игры онлайн
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • WebMoney

    Понравился сайт?

    Вы можете внести вклад в его развитие,

    пожертвовав любую сумму:



    Передать WMZ-кошелёкZ162556032885



    Передать WMR-кошелёк R306091281034



    Передать WebMoney


    Способы ввода WMZ



    Способы ввода WMR


    Tags
    .youtube.com ночь) Andrea_Costi_-_Samo_moi.flv Andrea_-_Haide_opa_(HD_Official_Vid Andrea_-_2012.flv Andrea_-_Dai_mi_vsichko_Official_Vi 1.Arabic_Belly_Dance_Красивый_танец Arabic_Super_hits_Belly_Dance_(رقص_ бисс ключи спутниковое телевидение юмор Flash-игры 4 продуктов 4 մթերք 5 средств против выпадения волос Desktop Wallpapers DC-unlocker раскодировка 3G модемов // Самые хорошие слова! // // Как часто мы проходим мимо... // // Что такое счастье... // // Скучаю по тебе... // // Возвращается всё... // // Дружба душу лечит... // // Женщина как кошка... // AntiWinLockerLiveCD AusLogics BoostSpeed 5.2.0.0 Final Ascii Art Generator 2 Portable Caricature Photo to Cartoon v 5.0.4 Contra - The American Hero 40 PrikolnihEroticheskihKartinok201 50 Sexy Girls Widescreen Wallpapers 40 Super Sexy Girls Wallpapers 1920 Double_Dragon_V_-_The_Shadow_Falls_ Aladdin PicoDrive-sega games boogermanPicoDrive-sega games Batman_and_RobinPicoDrive-sega game Dragon_Unit_(J)NESGames 1942 (JU).NES Games Код кнопки для вставки на ваш сайт .Код кнопки для вставки на ваш сайт 203_Tekken PlayStations Asphalt 5 1 сентября День Знаний с озвучкой 1сентября - День знаний Как изменить название сайта ucoz? 2011) — фантастический триллер BluffTitler 8.4.0.2 (2012/RUS/ENG CoffeeCup GIF Animator 7.5 Retail П Adobe Flash Player 10 For Nokia N90 DC-Unlocker client (ZTE Icera Unloc Как сделать бегущую строку на сайте 3DStrelba_super_pobeda Flash игра Counter-Strike Online 1 год AVG Internet Security 2014 build 40 Arman Tovmasyan - Shokoladka Ani Christy 'Hey You' Official Musi B-Genius ft. Edita Sopjani & OverLo Destroy countdown 16 способов гуглить как профессиона Akcent feat Lidia Buble & DDY Nu 2015 Verjin Zangi scenar Прикол Танец Кошек - 2015 Прикол с близнецами - 2015 2016 192.168.0.1 192.168.1.1 Beeline DC Unlocker 100% Раскодировка 3G мо Verjin Zangi scenarner scenar scenarner 12 դասարան 2022 erger erg - Վերջի Զանգի verjin zangi erg верджин занг последний звонок Calvin Harris Daft Punk последный звонок Verjin zangi erger 2020 Razmik Amyan Verjin Zangi ergi barer 1975 Afric Simone Arevner Verjin Zang ergi barer Arsen Movsisyan Bari ereko 9 դասարան minus ays erge merne Verjin zang verjin zangi Arame Arame verjin zang
    Вверх
    Copyright MyCorp soft-am.ucoz.ru © 2025
    Конструктор сайтовuCozЯндекс.Метрика