Երբ եկանք դպրոցն այս նոր
Անծանոթ էինք ու չգիտեինք որ
Հարազատ ենք դառնալու:
Կողք կողքի անցան տարիներ
Չիմացանք, ինչպես դարձանք մի ընտանիք,
Ապրեցինք միմյանց հոգսերով
Կիսվեցինք մեր գաղտնիքներով
Ու տեսեք այսօր որ
Պիտի այս ամենն ավարտվի
Ու նոր կյանք սկսենք
Առանձին մենք այսուհետ:
ԿՐԿՆԵՐԳ.
Չունի աշխարհը մեզ նման
Չկա չէ մենք մի հատ ենք աննման
Սիրել ենք ու սիրվել այստեղ
Ու չենք կարող թողնել ու հեռանալ:
2x
Դպրոցոմ այս մենք օրերով,
Ժամերով և մենք բոլորով
Շատ ուրախ ենք անցկացրել:
Հասկացրել եք ու բացատրել
Մեծ կյանքի դասեր եք տվել մեզ Ուսուցիչներ:
Ախ ինչպես անցան տարիներ
Ու այսօր եկել է պահը մեր հրաժեշտի
Չէ որ մենք ենք ձեր արևը,
Արևից էլ առավելը,
ԿՐԿՆԵՐԳ.
Չունի աշխարը ձեզ նման
Չկա չէ դուք մի հատ եք աննման
Սիրել ենք, կսիրենք հավերժ,
Դժվար թե ձեզ թողնել ու հեռանալ:
2x
Ամենաջերմ ու հիշվող պահերը մեր կյանքի
Այս տարիներն էին որ անցան ու էլ չեն կրկնվի
Սիրելի ուսուցիչներ, թե մի պահ ձեզ նեղացրել ենք մենք
Այսօր այստեղ ասում ենք կներեք դուք մեզ:
ԿՐԿՆԵՐԳ.
Չունի աշխարհը մեզ նման
Չկա չէ մենք մի հատ ենք աննման
Սիրել ենք ու սիրվել այստեղ
Ու չենք կարող թողնել ու հեռանալ:
Մենք սիրում ենք ձեզ:
Ունեք նոր երգեր ձևափոխված Վերջին Զանգին Վերաբերյալ՞
Գրեք մեկնաբանության էջում:)
Ներբեռնել մինուս mp3 - Скачать минус mp3
Երգերը այստեղ տեղադրվում են ԱՆՎՃԱՐ
|