... Պահածոներ - Консервы - 23 Декабря 2014 - Վերջին Զանգի Սցենարներ Երգեր,Verjin zang,Уроки, Скрипты
...
Суббота, 28.06.2025
soft-am.ucoz.ru
...
Расскажи друзьям
Переводчик
google translate
Форма входа
Меню сайта
XXXXX
ЧАТ для Общение
Общение с друзьями
Бесплатная Регистрация

Коды одноклассники
Категории раздела
Юмор [7]
Юмор и смех
Стихи о любви [38]
Красивые Стихи о любви
ЧАТ [1]
Бесплатный ЧАТ для общении
Плэйкаст [6]
Плэйкаст - видео
Уроки [42]
Уроки для вебмастеров
Учеба HTML CSS ТЭГИ ШРИФТ [13]
Учеба HTML CSS ТЭГИ ШРИФТ
Разблокировка модемов [3]
Разблокировка Wifi и 3g модемов
Всё для кухни - Видео [5]
Кухня - Выпечка тортов и пирогов, Всё для кухни
Наши Баннеры [5]
Наши Баннеры
Уроки Фуршета Фото и Видео [0]
Уроки Фуршета Фото и Видео Lessons Fourchette Photos and Videos
Уроки Стрижки и Причёски [16]
Уроки Стрижки и Причёски,завивка, плетение,краска,макияж глаз makeup,Красивые Ногти.
Виртуальный Салон Красоты [1]
Виртуальный Салон Красоты - Измени свою внешность
Видео Приколы [2]
Видео Приколы смех и юмор
Красивый танец живота [3]
Красивый танец живота - арабский
Реклама [2]
Компьютерные игры Знакомства Интернет услуги Питание Авто и мото и разное обо вмём
Урок Установки Windows [6]
Урок Как Установить Windows XP
Фотошоп Онлайн [0]
Фотошоп Онлайн - это бесплатный графический интернет редактор, на русском языке и на других языках тоже не требующий установки программы на Ваш компьютер.
Армянская Кухня [8]
Армянская Кухня - Հայկական խոհանոց
Новогодние скрипты [29]
Укрась свой сайт новогодними скриптами.
Сценарий последнего звонка [40]
Сценарий последнего звонка
Курсы парикмахера
Курсы парикмахера
Салон красоты
предлагает отдельных,
курсы мужских парикмахера,
которые способны,
и любять дело,
Ереван
Адрес. Маштоца 3,
Салон красоты "Мари"
тел:(099)668022
Место Рекламы
1 месяц - 100 руб ,
Передать WMZ-кошелёк
Z162556032885
Передать WMR-кошелёк
R306091281034
Для Заказа Напишите на
Levonl1974@rambler.ru

 

Армения - тел:
+(374)099668022
Наш опрос
Откуда вы узнали о нашем сайте?
Всего ответов: 54
maps
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
LiveInternet
cy-pr.com
Проверка PR и ТИЦ
Рейтинг@Mail.ru
Рейтинг@Mail.ru
Openstat
HotLog
PR-CY.Rank
Счетчик PR-CY.Rank
bname.ru
Анализ сайтов, проверка тиц, pr
Yandex.Metrika
Яндекс.Метрика
Top100
Rambler's Top100
Наш банер
Rating@Mail.ru
Google PageRank
Google PageRank - Soft-am.ucoz.ru
RankW.ru Auto
Auto Web Pinger
HitCounter

webstatsdomain
Soft-am.ucoz.ru website reputation
wot
Рейтинг@Mail.ru
Главная » 2014 » Декабрь » 23 » Պահածոներ - Консервы
21:05
Պահածոներ - Консервы
Պահածոներ

 

ՍԵՐԿԵՎԻԼԻ ԵՎ ԽՆՁՈՐԻ ՀՅՈՒԹ

Բաղադրիչներ.
սերկևիլ – 1 կգ,
խնձոր – 4-5 հատ,
կիտրոն – 1 հատ,
ջուր – 3 լ,
շաքարավազ – 2 բաժակ

Սերկևիլը լվանալ, կեղևը հեռացնել, կորիզները ևս: Կորիզները կարելի է թողնել, այդ դեպքում հյութը դոնդողի տարր կունենա: Սակայն սովորաբար կորիզները չորացնում և եփում են առանձին՝ իբրև հազի դեմ միջոց: Խնձորների կորիզները հեռացնել, շերտերի բաժանել: Կիտրոնը օղակների բաժանել, կորիզները հանել: Միրգը լցնել էմալապատ մեծ կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցնել և դնել կրակին: Թողնել, որ հյութը եռա մի քանի րոպե, մրգի շերտերը փափկեն: Ավելացնել շաքարավազը, որի քանակը կարելի է փոփոխել ըստ ճաշակի: Եփել երկու-երեք րոպե, խառնել փայտե գդալով, որ շաքարավազը վերջնականապես խառնվի: Կափարիչը ծածկել, թողնել, որ համերը միախառնվեն: Ապա լցնել ապակե տարաների մեջ և պահե սառը տեղում:

 

ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԼՈԼԻԿՆԵՐ

Բաղադրիչներ.
մանր լոլիկներ,
յուրաքանչյուր 1 լ ջրի համար՝
աղ – 2 լիքը ճ. գդ.,
շաքարավազ – 2 լիքը ճ. գդ.,
քացախ – 2 ճ. գդ.,
հատիկ պղպեղ,
չորացրած սամիթի ճյուղեր,
սխտոր – 1 գլուխ,
դափնու տերև
Մանր լոլիկները լվանալ: Մաքուր բանկաների տակ դնել դափնու տերևներ, սամիթի ճյուղ և սխտորի ատամիկներ: Ջուր եռացնել: Լոլիկները շարել բանկաների մեջ, վրան լցնել ջուրը: Կափարիչները ծածկել, թողնել մի քանի րոպե: Ապա ջուրը թափել կաթսայի մեջ: Ավելացնել աղ, շաքարավազ, 2 դափնու տերև, մի փոքր ջուր ավելացնել, եռացնել, մինչև շաքարն ու աղը լուծվեն: Կրակն անջատել, ավելացնել քացախը: Աղաջուրը լցնել լոլիկների վրա: Բանկաները շարել մեծ կաթսայի մեջ՝ ստերիլացնելու համար: Ստերիլիզացնել 15 րոպե: Հետո փակել, ստուգել հերմետիկությունը և շուռ տալ: Ծածկել, թողնել հովանա: Պահել սառը տեղում:

 

ԱԶՆՎԱՄՈՐՈՒ «ՀՈՒՄ» ՄՈՒՐԱԲԱ

Բաղադրիչներ.

ազնվամորի(կարելի է կարմիր կամ սև հաղարջ) – 1 կգ,

շաքարավազ – 1.5 կգ

Հատապտուղները կարելի է պահածոյացնել նաև առանց եփելու: Այսպես ավելի շատ օգտակար բաղադրիչներ կպահպանվեն մթերքի մեջ: Իսկ ազնվամորու մուրաբան համարվում է մրսելուց առաջացած հիվանդությունների լավագույն դեղամիջոցը: Ազնվամորու առողջ հատիկներն ընտրել, լվանալ, թողնել, որ հատիկները քամվեն և չորանան: Շաքարավազը լցնել վրան, մի քանի ժամ թողնել: Փայտե գդալով անընդհատ խառնել, մինչև շաքարը լիովին խառնվի և ստացվի համասեռ զանգված: Առավել համասեռ կստացվի, եթե միրգը մսաղացով անցկացնեք: Խառնել այնքան ժամանակ, մինչև շաքարավազն այլևս ամանի հատակին նստվածք չառաջացնի: Հետո լցնել մաքուր բանկաների մեջ և պահել:

 

ՍԱԼՈՐԻ (ԾՅՈՐԻՆԻ) ՄՈՒՐԱԲԱ

Բաղադրիչներ.

ծյորին – 2 կգ,

շաքարավազ – 2.5 կգ

Միրգը լավ լվանալ, ընտրել առողջ պտուղները: Մրգի հատիկները լցնել էմալապատ թասի մեջ, ծակծկել: Շաքարավազը լցնել սալորների վրա, թողնել ողջ գիշեր: Եթե բավականաչափ հյութ չառաջանա, պատրաստել օշարակ 1:2 հարաբերությամբ և լցնել վրան: Միրգը առաջացած հյութի հետ դնել կրակին, եռացնել: Առաջացած փրփուրը վերցնել ծակոտկեն գդալով: Կրակն անջատել, թողնել գիշերը մնա: Առավոտյան սալորները հանել հյութից, հյութը եռացնել, միրգը գցել եացած հյութի մեջ, թողնել սառչի: Մի քանի ժամ անց մուրաբան եռացնել, լցնել լավ լվացած բանկաները և փակել:

 

ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԿԾՈՒ ՊՂՊԵՂ

Բաղադրիչներ.
կարմիր կծու պղպեղ - 200 գ,
կարմիր գինու քացախ - 1 բաժակ,
աղ - 1/2 թ.գդ.

Պղպեղները լվանալ, հեռացնել սերմերն ու կոթերը, պղպեղներն աղալ: Խառնել աղ, քացախ, լցնել փոքր բանկաների մեջ, կափարիչները փակել: Պահել սառը և չոր տեղում: 2-3 օրից պղպեղը պատրաստ կլինի: Մարինացված պղպեղը կարելի է օգտագործել թե իբրև համեմունք ուտեստների մեջ, թե իբրև սոուս մսի և թռչնամսի հետ:

 

ԳԱԶԱՐԻ ՄՈՒՐԱԲԱ

Բաղադրիչներ.
գազար – 1 կգ,
կիտրոն – 1 կգ,
շաքարավազ – 2 կգ,
վանիլին – 1 տուփ

1 կգ գազարի համար անհրաժեշտ է  1 կգ կիտրոն: Լվանալ, մաքրել, մսաղացով աղալ: Խառնել շաքարավազին և եփել մոտ 40 րոպե: Ջերմային մշակման վերջում ավելացնել վանիլինը: Լցնել մաքուր բանկաների մեջ, փակել կամ պարզապես պահել սառնարանում:

 

 

 

ԿԱՆԱՉ ԱՋԻԿԱ

Բաղադրիչներ.

կանաչ կոծւ և քաղցր պղպեղներ –  500-ական գրամ,
համեմ – 250 գ,
մաղադանոս – 250 գ,
սամիթ – 250 գ,
նեխուր – 150 գ,
սխտոր – 3 պճեղ, համեմի աղացած սերմ – 1 ճ. գդ.,
գինու քացախ,աղ:Մշակված կծու և քաղցր պղպեղները մսաղացով անցկացնել: Կանաչին լվանալ, նույնպես աղալ սխտորի հետ: Համեմել աղով, քացախով, համեմի սերմով:  Խառնել, լցնել բանկաների մեջ, պահել սառնարանում: Կարելի է նաև փակել ստերիլ բանկաների մեջ ջերմային մշակման ենթարկելուց հետո:

 

ՍՈՈՒՍ ՍԱՑԵԲԵԼԻ

Բաղադրիչներ.
հասած լոլիկներ – 3 կգ,
կարմիր քաղցր պղպեղ – 1 կգ,
սխտոր – 2 կգ,
կարմիր գինու քացախ – 1 բաժակ,
բուսայուղ, աղ

Լոլիկների վրա խաչաձև կտրվածք անել, գցել եռացած ջրի մեջ: Հետո գցել սառը ջրի մեջ: Կեղևն ու սերմերը հեռացնել: Սխտորը մաքրել, պղպեղի միջուկը հանել, բանջարեղենը աղալ: Քացախը եռացնել, սառեցնել: Բանկաները լվանալ, չորացնել, դնել 200°C ջեռոցում 10 րոպե, սառեցնել: Ստացված տոմատի խյուսին ավելացնել աղ, քացախ, լցնել բանկաների մեջ: Ամեն բանկայի երեսին մի փոքր բուսայուղ լցնել, փակել և պահել սառը և մութ տեղում:

 

ՁՄԵՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԲԱ

Բաղադրիչներ.
ձմերուկ – 0.5 կգ,
ջուր – 2 բաժակ,
կիտրոն – 2 հատ,
շաքարավազ – 1 կգ

Ձմերուկի կեղևը հեռացնել, 0,5 կգ ձմերուկը կտրատել փոքր կտորներով, սերմերը հեռացնել: Ձմերուկի կտորները գցել մեկ բաժակ սառը ջրի մեջ, եփել 20 րոպե: Մեկ այլ կաթսայի մեջ եփել օշարակ: Երկու կիտրոնի կեղևը հանել, միջուկը կտրատել, կորիզները հանել, գցել մեկ բաժակ ջրի մեջ: Եփել տասը րոպե, ավելացնել շաքարավազի հետ խառնած կիտրոնի կեղևը և մեկ կգ շաքարավազ: Օշարակը եփել և ձմերուկի կտորները զգուշորեն գցել մեջը: Եփել մոտ կես ժամ: Մուրաբան լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:

 

ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ՊՂՊԵՂ

Բաղադրիչներ.
կարմիր, կանաչ, դեղին պղպեղներ – 1,25 կգ,
սխտոր – 4 պճեղ,
կարմիր կծու պղպեղ – 2 հատ,
գինու քացախ – 375 գ,
անիսոնի օղի – 2 ճ. գդ.,
աղ – 2 թ. գդ.,
շաքարավազ – 5 գ,
դափնու տերև – 4 հատ

Պղպեղները լվանալ, մաքրել: Սխտորը մաքրել, չորս մասի բաժանել ամեն պճեղը: Չիլին մաքրել և կտրատել: Քացախը խառնել 375 մլ ջրին, ավելացնել անիսոնի օղին, աղը, շաքարավազը, չիլին, սխտորը, եռացնել: Մարինդի մեջ գցել պղպեղները, եփել 3 րոպե: Ավելացնել դանու տերևը: Մարինացված բանջարեղենը լցնել մաքուր բանկաների մեջ, փակել: Թողնել գոնե մեկ շաբաթ, որպեսզի համերը միախառնվեն: Կարելի է պահել սառնարանում մոտ վեց ամիս:

 

ԿԾՈՒ ՊԱՀԱԾՈ «ԶՈՔԱՆՉԻ ԼԵԶՈՒ»

Բաղադրիչներ.
սմբուկ – 5 կգ,
կարմիր քաղցր պղպեղ – 1,5 կգ,
սխտոր – 200 գ,
կծու պղպեղ – 1-2-3 հատ,
քացախ – 1 բաժակ,
արևածաղկի յուղ – 0,5 լ

Բացի սմբուկից մնացած բոլոր մթերքները մսաղացով աղալ: Ավելացնել քացախը: Սմբուկները օղակ-օղակ կտրել, աղ անել, դնել մի կողմ: Քամել դառը հյութը:  Նախընտրելի են երկար ու բարակ սմբուկները: Սմբուկը տապակել բուսայուղի մեջ երկու կողմից, լցնել աղացած զանգվածի մեջ: Հետո պատառաքաղով սմբուկները պղպեղից հանել, շարել մեկլիտրանոց բանկաների մեջ, կափարիչը դնել վրան: Երբ բոլոր սմբուկները տապակված և տեղադրված կլինեն բանկաների մեջ, աղացած պղպեղի զանգվածը լցնել սմբուկների վրա: Ստերիլացնել  40 րոպե, փակել, շուռ տալ, թողնել սառչի:

 

ԿԵՌԱՍԻ,ԴԵՂՁԻ ՋԵՄ ՎԱՐԴԻ ԹԵՐԹԻԿՆԵՐՈՎ

Բաղադրիչներ.

կորիզը հանած դեղձ – 500 գ,
կորիզը հանած սպիտակ կեռաս – 200 գ,
շաքարավազ – 700 գ,
կիտրոնի հյութ – 7 ճ.գդ.,
վերմուտ «Կամպարի» – 3 ճ. գդ.,
վարդի թերթիկներ – 15 թերթիկ
Դեղձը կտրատել, լցնել թասի մեջ: Կեռասի կորիզները հանել, լցնել դեղձի վրա: Ավելացնել շաքարավազը, կիտրոնի հյութը: Եփել, երբ մի փոքր թանձրանա, լցնել վարդի թերթիկներն ու վերմուտը: Լցնել բանկաների մեջ, փակել:
 

ՔԱՂՑՐ ՊՂՊԵՂ ԼՈԼԻԿԻ ԽՅՈՒՍԻ ՄԵՋ

Բաղադրիչներ.

քաղցր պղպեղ,

լոլիկ,

աղ

Լոլիկները լվանալ, մսաղացով աղալ, քամիչով անցկացնել: Ստացված լոլիկի խյուսը եփել այնքան, որ ծավալը 2-3 անգամ պակասի: Հետո ավելացնել աղը 1 ճաշի գդալ 1 լիտր լոլիկին հաշվարկով: Պղպեղը լվանալ, սերմերը ու կոթերը հանել, դնել բանկաների մեջ: Պղպեղների վրա լցնել լոլիկի տաք խյուսը: Բանկաները ծածկել ստերիլ կափարիչներով: Բանկաները դնել տաք ջրով լի կաթսայի մեջ, 15 րոպե ստերիլացնել: Բանկաները փակել, շուռ տալ, թողնել այդպես հովանա: Պահել մութ, սառը տեղում:

 

ՌԵՀԱՆՈՎ ԵԼԱԿԻ ԿՈՆՖԻՏՅՈՒՐ

Բաղադրիչներ.
ելակ – 1,2 կգ,
շաքարավազ – 500 գ,
կիտրոնի հյութ – 2 ճ.գդ.,
ռեհան – 4 ճյուղ

Ելակի պոչերը հեռացնել, լվանալ, վրան լցնել շաքարավազը, կիտրոնի հյութը, ռեհանի տերևները: Զգուշորեն խառնել, թողնել 2—3 ժամ: Հետո ռեհանը հանել: Եռացնել, եփել հինգ րոպե: Ելակները հանել, օշարակը եփել հինգ րոպե, մինչև այն թանձրանա: Միրգը լցնել թանձրացած օշարակի մեջ, եփել մեկ րոպե: Վերցնել կրակից, լցնել բանկաների մեջ:

 

 

 

 

 

 

ԴԴՄԻԿԻ ՊԱՀԱԾՈ

Բաղադրիչներ.

դդմիկ –  1 կգ,

սամիթ – 30 գ,

սխտոր – 2 գլուխ,
կծու պղպեղ  - 2 հատ,
բուրավետ հատիկ պղպեղ – 4 հատ,

աղաջրի համար -1 լ ջրին.

աղ – 80 գ,
սեղանի քացախ – 75 գ

Դդմիկը լվանալ, կեղևը հանել, օղակ-օղակ կտրել, միջուկը հանել: Դդմիկի օղակը պետք է 1,5 սմ հաստություն ունենա: Կանաչին մանր կտրատել, կծու պղպեղը երկարությամբ նեղ շերտերի բաժանել: Սխտորը մաքրել, պճեղների բաժանել, պճեղները կիսել: Մաքուր բանկաների մեջ դնել սխտորը, կանաչին, կծու պղպեղը, հետո շատ խիտ լցնել դդմիկի օղակները: Աղաջրի ջուրը եռացնել, աղն ու քացախը  ավելացնել: Աղաջուրը լցնել բանկաների մեջ մինչև վերջ: Մեկլիտրանոց բանկաները ստերիլացնել եռացող ջրում 10 րոպե, փակել:

 

ԿԾՈՒ ՊՂՊԵՂԻ ՄԱՐԻՆԱԴ

Բաղադրիչներ.

ծիծակ – 1 կգ,
ջուր – 2 լ,
գինու քացախ — 1 բաժակ,
աղ – 4 ճ.գդ.,
դափնու տերև – 15-17 հատ,
նեխուր – 2 ցողուն,
սխտոր – 2 հատ,
չորացրած սամիթ – 2 ճյուղ

Պղպեղները գցել եռացած ջրի մեջ, պահել մոտ հինգ րոպե, հանել ջրից: Պատրաստել մարինադ, եռացնել, լցնել պղպեղների վրա, թողնել մեկ շաբաթ: Պղպեղները հարկավոր է լցնել էմալապատ տարայի մեջ: Մատուցելիս ցողել բուսայուղով, մանր կտրատած սամիթ լցնել վրան:

 

ՀՈՆԻ ՄՈՒՐԱԲԱ

Բաղադրիչներ.

հոն – 1 կգ,
ջուր – 2 բաժակ,
շաքարավազ – 1,5 կգ

Հոնի հատիկները լվանալ, վնասվածներն առանձնացնել, յուրաքանչյուր հատիկը ծակել փայտե չոփիկով: Շաքարաջուրը պետք է եել միայ սպիտակ շաքարավազից: Տաք օշարակը լցնել հոնի վրա և թողնել մեկ օր, որ ներծծվի: Հոնի հատիկները շերեփով հանել, քաղցր հյութը նորից եփել մոտ քառորդ ժամ: Նորից հոնի հատիկները լցնել մեջը և թողնել մեկ օր: Երրորդ օրը մուրաբան վերջնական ջերմային մշակման է ենթարկվում:  Եփել այն,  մինչև հոնը լրիվ պատրաստ լինի:  Լցնել մաքուր և որ ամենակարևորն է` չոր տարաների մեջ, փակել, փաթաթել և թողնել սառչի:

 

ԹԶԻ ՄՈՒՐԱԲԱ

Բաղադրիչներ.

թուզ – 1 կգ,

շաքարավազ –  1 կգ,

ջուր

Մուրաբան գեղեցիկ է ստացվում սպիտակ թզով, հատիկները պետք է լինեն հասած, բայց պինդ: Մեծ էմալապատ թասի մեջ լցնել ջուրն ու շաքարավազը: Եփել, մինչև շաքարը հալվի և մի քիչ թանձրանա: Զգուշորեն օշարակի մեջ գցել լվացած թզերը և եփել մարմանդ կրակով: Եռացնել, թողնել սառչի: Նորից դնել կրակին, եռացնել, մի քիչ եփել, նորից անջատել: Եթե դեռ պատրաստ չէ, եփել երրորդ անգամ: Լցնել ստերիլ բանկաների մեջ, փակել:

 

Категория: Армянская Кухня | Просмотров: 2350 | Добавил: soft-am-ucoz-ru | Теги: Պահածոներ - Консервы | Рейтинг: 1.0/1
...Расскажи друзьям ...
Ваша РЕКЛАМА Тут
1 месяц - 100 руб ,
Передать WMZ-кошелёк
Z162556032885
Передать WMR-кошелёк
R306091281034
Для Заказа Напишите на
Levonl1974@rambler.ru

...
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
...
Поиск
...
Футажи для Видеомонтажа

Код для вставки на ваш сайт
Подпишись - YouTube
Xxx
Календарь
«  Декабрь 2014  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Архив записей
Друзья сайта
  • Футажи для видеомонтажа
  • Социальные игры онлайн
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • WebMoney

    Понравился сайт?

    Вы можете внести вклад в его развитие,

    пожертвовав любую сумму:



    Передать WMZ-кошелёкZ162556032885



    Передать WMR-кошелёк R306091281034



    Передать WebMoney


    Способы ввода WMZ



    Способы ввода WMR


    Tags
    .youtube.com ночь) Andrea_Costi_-_Samo_moi.flv Andrea_-_Haide_opa_(HD_Official_Vid Andrea_-_2012.flv Andrea_-_Dai_mi_vsichko_Official_Vi 1.Arabic_Belly_Dance_Красивый_танец Arabic_Super_hits_Belly_Dance_(رقص_ бисс ключи спутниковое телевидение юмор Flash-игры 4 продуктов 4 մթերք 5 средств против выпадения волос Desktop Wallpapers DC-unlocker раскодировка 3G модемов // Самые хорошие слова! // // Как часто мы проходим мимо... // // Что такое счастье... // // Скучаю по тебе... // // Возвращается всё... // // Дружба душу лечит... // // Женщина как кошка... // AntiWinLockerLiveCD AusLogics BoostSpeed 5.2.0.0 Final Ascii Art Generator 2 Portable Caricature Photo to Cartoon v 5.0.4 Contra - The American Hero 40 PrikolnihEroticheskihKartinok201 50 Sexy Girls Widescreen Wallpapers 40 Super Sexy Girls Wallpapers 1920 Double_Dragon_V_-_The_Shadow_Falls_ Aladdin PicoDrive-sega games boogermanPicoDrive-sega games Batman_and_RobinPicoDrive-sega game Dragon_Unit_(J)NESGames 1942 (JU).NES Games Код кнопки для вставки на ваш сайт .Код кнопки для вставки на ваш сайт 203_Tekken PlayStations Asphalt 5 1 сентября День Знаний с озвучкой 1сентября - День знаний Как изменить название сайта ucoz? 2011) — фантастический триллер BluffTitler 8.4.0.2 (2012/RUS/ENG CoffeeCup GIF Animator 7.5 Retail П Adobe Flash Player 10 For Nokia N90 DC-Unlocker client (ZTE Icera Unloc Как сделать бегущую строку на сайте 3DStrelba_super_pobeda Flash игра Counter-Strike Online 1 год AVG Internet Security 2014 build 40 Arman Tovmasyan - Shokoladka Ani Christy 'Hey You' Official Musi B-Genius ft. Edita Sopjani & OverLo Destroy countdown 16 способов гуглить как профессиона Akcent feat Lidia Buble & DDY Nu 2015 Verjin Zangi scenar Прикол Танец Кошек - 2015 Прикол с близнецами - 2015 2016 192.168.0.1 192.168.1.1 Beeline DC Unlocker 100% Раскодировка 3G мо Verjin Zangi scenarner scenar scenarner 12 դասարան 2022 erger erg - Վերջի Զանգի verjin zangi erg верджин занг последний звонок Calvin Harris Daft Punk последный звонок Verjin zangi erger 2020 Razmik Amyan Verjin Zangi ergi barer 1975 Afric Simone Arevner Verjin Zang ergi barer Arsen Movsisyan Bari ereko 9 դասարան minus ays erge merne Verjin zang verjin zangi Arame Arame verjin zang
    Вверх
    Copyright MyCorp soft-am.ucoz.ru © 2025
    Конструктор сайтовuCozЯндекс.Метрика