... Հայկական խոհանոց - Армянская Кухня - 8 Ноября 2013 - Վերջին Զանգի Սցենարներ Երգեր,Verjin zang,Уроки, Скрипты
...
Пятница, 27.06.2025
soft-am.ucoz.ru
...
Расскажи друзьям
Переводчик
google translate
Форма входа
Меню сайта
XXXXX
ЧАТ для Общение
Общение с друзьями
Бесплатная Регистрация

Коды одноклассники
Категории раздела
Юмор [7]
Юмор и смех
Стихи о любви [38]
Красивые Стихи о любви
ЧАТ [1]
Бесплатный ЧАТ для общении
Плэйкаст [6]
Плэйкаст - видео
Уроки [42]
Уроки для вебмастеров
Учеба HTML CSS ТЭГИ ШРИФТ [13]
Учеба HTML CSS ТЭГИ ШРИФТ
Разблокировка модемов [3]
Разблокировка Wifi и 3g модемов
Всё для кухни - Видео [5]
Кухня - Выпечка тортов и пирогов, Всё для кухни
Наши Баннеры [5]
Наши Баннеры
Уроки Фуршета Фото и Видео [0]
Уроки Фуршета Фото и Видео Lessons Fourchette Photos and Videos
Уроки Стрижки и Причёски [16]
Уроки Стрижки и Причёски,завивка, плетение,краска,макияж глаз makeup,Красивые Ногти.
Виртуальный Салон Красоты [1]
Виртуальный Салон Красоты - Измени свою внешность
Видео Приколы [2]
Видео Приколы смех и юмор
Красивый танец живота [3]
Красивый танец живота - арабский
Реклама [2]
Компьютерные игры Знакомства Интернет услуги Питание Авто и мото и разное обо вмём
Урок Установки Windows [6]
Урок Как Установить Windows XP
Фотошоп Онлайн [0]
Фотошоп Онлайн - это бесплатный графический интернет редактор, на русском языке и на других языках тоже не требующий установки программы на Ваш компьютер.
Армянская Кухня [8]
Армянская Кухня - Հայկական խոհանոց
Новогодние скрипты [29]
Укрась свой сайт новогодними скриптами.
Сценарий последнего звонка [40]
Сценарий последнего звонка
Курсы парикмахера
Курсы парикмахера
Салон красоты
предлагает отдельных,
курсы мужских парикмахера,
которые способны,
и любять дело,
Ереван
Адрес. Маштоца 3,
Салон красоты "Мари"
тел:(099)668022
Место Рекламы
1 месяц - 100 руб ,
Передать WMZ-кошелёк
Z162556032885
Передать WMR-кошелёк
R306091281034
Для Заказа Напишите на
Levonl1974@rambler.ru

 

Армения - тел:
+(374)099668022
Наш опрос
Откуда вы узнали о нашем сайте?
Всего ответов: 54
maps
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
LiveInternet
cy-pr.com
Проверка PR и ТИЦ
Рейтинг@Mail.ru
Рейтинг@Mail.ru
Openstat
HotLog
PR-CY.Rank
Счетчик PR-CY.Rank
bname.ru
Анализ сайтов, проверка тиц, pr
Yandex.Metrika
Яндекс.Метрика
Top100
Rambler's Top100
Наш банер
Rating@Mail.ru
Google PageRank
Google PageRank - Soft-am.ucoz.ru
RankW.ru Auto
Auto Web Pinger
HitCounter

webstatsdomain
Soft-am.ucoz.ru website reputation
wot
Рейтинг@Mail.ru
Главная » 2013 » Ноябрь » 8 » Հայկական խոհանոց - Армянская Кухня
13:45
Հայկական խոհանոց - Армянская Кухня
Հայկական խոհանոց

 

ԲՈՐԱՆԻ ՀԱՎՈՎ ԵՎ ԿԱՆԱՉ ԼՈԲՈՎ

Բաղադրիչներ.

հավ – 1 հատ,

կանաչ լոբի – 1 կգ,

յուղ – 3 ճ. գդ,

կանաչ սոխ, թարխուն, համեմ, մաղադանոս,

դարչին, մեխակ,

մածուն – 2 բաժակ,

սխտոր – 2 ատամիկ

Մածունը լցնել թասի մեջ, խառնել մանրացրած սխտորն ու մի քիչ աղ անել, ավելացնել դարչինի ու մեխակի փոշին: Լոբին մաքրել, եռացող աղաջրի մեջ եփել: Հավի միսը կտրատել, յուղով տապակել, մինչև կարմրի: Մեծ ու խորը ամանի մեջ լցնել լոբու մի մասը, վրան դնել հավի կտորները, լցնել մածունի սոուսը: Կանաչի կտրատել, շաղ տալ սոուսի վրա: Դնել մնացած լոբին ու հավի միսը: Նորից մածուն լցնել, կանաչի շաղ տալ:

 

ՇՈԳԵԽԱՇԱԾ ՍՊԱՆԱԽ

Բաղադրիչներ.
սպանախ – 2-3 կապ,
ձու – 2 հատ,
կարագ կամ բուսայուղ,
աղ

Սպանախը լվանալ, կտրատել առանց չորացնելու: Սպանախի թաց տերևները լցնել կաթսայի մեջ, մի սուրճի բաժակ ջուր լցնել, կափարիչը ծածկել և շոգեխաշել մարմանդ կրակով: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել վրան, խառնել: Մեկ-երկու րոպե անց ավելացնել հարած ձուն: Եփել, մինչև ձուն պատրաստ լինի:

 

ՀՈՒՄ ՄՍԱԳՆԴԻԿՆԵՐ ԿԱՄ ՉԻՔՈՒՖԹԱ

Բաղադրիչներ.

տավարի անյուղ աղացած միս – կես կգ,

բլղուր – 3/4 բաժակ,

աղ, կարմիր և սև պղպեղ,

մաղադանոս – 1 փունջ,

կանաչ սոխ -  1 փունջ,

 

Կարմիր անյուղ միսը լավ ծեծել, աղալ երկու-երեք անգամ: Պետք է ստացվի կպչուն կարմիր զանգված: Կարելի է գնել  քյուֆթայի պատրաստի միս: Բլղուրը գոլ ջրով թրջել, դնել մի կողմ: Միսը լցնել մեծ տափակ սինու վրա, բուռ-բուռ ավելացնել բլղուրը : Եթե բլղուրի քանակը գերազանցում է մսին խառնուրդի մեջ, կարելի է վերցնել բլղուրի մի մասը: Միսն ու բլղուրը պիտի հավասար քանակի լինեն: Աղ, կարմիր, սև պղպեղներ ցանել: Ձեռքով խառնել այնքան, որ խառնուրդը համասեռ ու կպչուն լինի: Վերցնել մսից մի փոքրիկ գունդ, ճմուռ անել՝ սեղմել մատներով, շարել ափսեի մեջ: Երբ ափսեն կլցվի մսագնդիկներով, զարդարել և մատուցել առատ կանաչու և կանաչ սոխի հետ: Ուտելիս վրան կիտրոնի հյութ լցնել:

 

ՁՈՒԿ ԽՄՈՐԻ ՄԵՋ

Բաղադրիչներ.
ձուկ – 1 հատ,
շերտավոր խմոր – 1 տուփ,
չորացրած թարխուն,
կիտրոն - 1 հատ,
կարմիր և կանաչ պղպեղ – 1- ական,
ձու - 1 հատ,
աղ, պղպեղ

Ձուկը մաքրել, լվանալ, աղ, պղպեղ ցանել: Կիտրոնը կիսել, կես կիտրոնի հյութը քամել, լցնել ձկան վրա, մի փոքր էլ ցողել ներսի կողմից: Չոր թարխունը փշրել, ցանել ձկան մեջ, փակել: Պղպեղների սերմատուփերը հեռացնել, մնացած մասը երկար շերտատել: Շերտավոր խմորը բացել, ձուկը դնել, պղպեղները դասավորել ձկան վրա, խմորի եզրերը փակել, սեղմել: Ձուն հարել, քսել խմորի վրա, խմորը ծակծկել: Եփել 180 աստիճանում: Կտրատել, մատուցել:

 

ԳԱՐԵՋՐՈՎ ԽՈԶԻ ԲՈՒԴ

Բաղադրիչներ.
խոզի բուդ,
սոխ – 1 գլուխ,
թթվաշ խնձոր – 1 հատ,
գազար - 1 հատ,
հատիկ պղպեղ, դափնու տերև,
համեմի սերմ, սամիթի սերմ, մանանեխի հատիկներ,
մեղր – 1 ճ. գդ., գարեջուր – կես լիտր

Բուդը հոսող ջրով լավ լվանալ, ծակծկել, թողնել սառն աղաջրում: Ապա ջուրը թափել, կաթսայի մեջ կրկին ջուր լցնել: Գազարը, սոխը, խնձորը խոշոր կտրատել, լցնել կաթսան, ավելացնել հատիկ պղպեղը, աղ, դափնու տերևներ: Եփել յուրաքանչյուր կիլոգրամին մեկ ժամ հաշվարկով (այսինքն` 4 կգ-անոց բուդը եփել 4 ժամ), փրփուրը պարբերաբար հեռացնել: Թողնել, որ միսը մնա արգանակի մեջ և ներծծի համեմունքների բույրն ու համը: Սոտեյնիկի մեջ խառնել գարեջուրը, մեղրը, մանանեխը, մարմանդ կրակի վրա դնել, անընդհատ խառնել: Բուդը արգանակի հանել, տեղափոխել տապակի մեջ: Վրան լցնել գարեջրի սոուսը, մանանեխի, համեմի, սամիթի սերմերը խառնել, շաղ տալ վրան: Միսը դնել 180-190 աստիճան ջեռոցում և եփել, մինչև կեղև ստանա:

 

ԲԻԹԼԻՍԻ ՔՅՈՒՖԹԱ

Բաղադրիչներ.
տավարի աղացած միս – 1.5 կգ,
բլղուր – 0.5 կգ-անոց բանկայով մեկ,
աղ, սև և կարմիր պղպեղ,
սոխ – 1 կգ,
յուղ – 3 – 4 ճ. գդ.

Բլղուրը գոլ ջրով թրջել, թողնել: Միսը երկրորդ անգամ աղալ, խառնել բլղուրին: Աղ, պղպեղ ցանել, լավ խառնել: Սոխը մանր կտրատել, առատ յուղով տապակել: Սոխեռածին կարմիր պղպեղ ցանել, կարելի է նաև մի փոքր չոր կանաչի փշրել: Մսի խառնուրդից գդալով դնել ափի մեջ, տափակեցնել, փոս անել կենտրոնում, համեմված սոխեռած դնել, ապա փակել և կլորացնել` քյուֆթայի ձև տալով: Պատրաստի քյուֆթաները շարել սկուտեղի վրա, եփել աղաջրում մինչև եփվող գնդիկները ջրի երես բարձրանան:

 

ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԳՆԴԻԿՆԵՐ

Բաղադրիչներ.

կաթնաշոռ – 1 տուփ,

թթվասեր – 2 ճ. գդ,

սխտոր – 1-2 ատամիկ,

սամիթ – մի քանի ցողուն,

ընկույզ – 100 գ,

աղ, սպիտակ պղպեղ

Կաթնաշոռը խառնել թթվասերին: Սխտորն ու սամիթը մանրացնել, խառնել կաթնաշոռին: Մի փոքր աղ, պղպեղ ցանել, խառնել: Ընկույզի միջուկը չորս մասի բաժանել կամ կիսել: Թեյի գդալով վերցնել կաթնաշոռի զանգվածից, ձեռքի ափի մեջ տափակեցնել, դնել ընկույզը, գնդի ձև տալ այնպես, որ ընկույզը մնա կենտրոնում: Կարելի է ընկույզի փոխարեն ձիթապտուղ դնել: Շարել ափսեի մեջ, զարդարել կանաչիով, ընկույզի փշուրներով:

 

 ԹՓՈՎ ՏՈԼՄԱ

Բաղադրիչներ.
տավարի աղացած միս – 1 կգ,
սոխ – 2-3 գլուխ,
թարմ կանաչի (համեմ, մաղադանոս, ծիթրոն),
աղ, սև և կարմիր աղացած պղպեղ,
բրինձ – կես բաժակ,
խաղողի տերևներ,
սոուս.մածուն – 250գ,սխտոր – 2 ատամիկ 

Միսը աղալ: Սոխը, կանաչին մաքրել, լվանալ, մսաղացով անցկացնել: Աղ, սև և կարմիր պղպեղ ցանել մսին, ավելացնել աղացած սոխն ու կանաչին, խառնել: Բրինձը մաքրել, լվանալ, ավելացնել խճողակին: Եթե միսը յուղոտ չէ, մի փոքր կարագ հալեցնել ջրի մեջ, լցնել մսի վրա, խառնել: Խաղողի տերևները մի քանի վայրկյան գցել եռացող ջրի մեջ, ապա հանել, դնել քամիչի վրա: Կոթերը հեռացնել: Ամեն տերևի վրա մի գդալ միջուկ դնել, փաթաթել: Խիտ շարել կաթսայի մեջ, վրան ծածկել տափակ ափսեով, սառը ջուր լցնել: Ջուրը պիտի փոքր-ինչ ծածկի տոլմաները: Եփել մարմանդ կրակով այնքան, մինչև բրինձը եփվի: Մատուցել մածուն-սխտորով սոուսի հետ:

 

ՍՄԲՈՒԿԻ ԹԹՈՒ

Բաղադրիչներ.
փոքր սմբուկնեևր – 10 հատ,
սխտոր – 1 գլուխ,
դափնու տերև, նեխուր,
ջուր – 2 լ,
աղ – 0.5 բաժակ,
հատիկ պղպեղ

Սմբուկները լվանալ, պտղակոթերը հեռացնել: Գցել եռացող ջրի մեջ մի քանի վայրկյան: Հանել, դնել ծանրության տակ, որ դառնահամ ջուրը դուրս գա: Ապակե ամանի տակ դնել դափնու տերևներ, հատիկ պղպեղ շաղ տալ: Ջուրն ու աղը խառնել, եռացնել: Ապա սմբուկները խիտ շարքերով դասավորել ամանի մեջ: Սխտորի ատամիկները դնել սմբուկների արանքներում: Վրան լցնել եռացած աղաջուրը: Ծածկել, թողնել թթվի մոտ մեկ շաբաթ: Թթվելուց հետո պահել սառը տեղում:

 

ՈՒՌՀԱՅԻ ԿՈԼՈԼԱԿ

Բաղադրիչներ.
ոչխարի միս – 1 կգ,
մանր ձավար – 0.5 բաժակ,
ձու – 1 հատ,
աղ, պղպեղ,
մաղադանոս,
կիտրոն,
կարագ

Ոչխարի միսը ոսկորից առանձնացնել: Ոսկորները խաշել, արգանակը քամել, աղ անել: Միսը երկու անգամ մսաղացով անցկացնել: Ավելացնել ձավարը, աղ, պղպեղ ցանել: Մեկ ձու կոտրել վրան, ձեռքով խառնել այնքան, մինչև համասեռ խճողակ ստացվի: Որքան շատ խառնեք զանգվածը, կոլոլակն այնքան հաջող կստացվի: Ձեռքի մեջ մի գունդ միս վերցնել, փոս անել, մեջը դնել մի կտոր սառած կարագ, փակել, կոլոլակի ձև տալ: Երբ բոլոր գնդիկները պատրաստ լինեն, գցել եռացող արգանակի մեջ: Եփել այնքան, մինչև կոլոլակները ջրի երես բարձրանան: Կոլոլակների վրա շաղ տալ կտրատած մաղադանոս: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:

 

ԿՃՈՒՃ

Բաղադրիչներ.
ոչխարի յուղոտ միս – 400 գ,
կարտոֆիլ – 4 հատ,
լոլիկ – 2 հատ,
սոխ – 2 գլուխ,
կանաչ լոբի – 100 գ,
կանաչ պղպեղ – 1 հատ,
սմբուկ – 1 հատ,
թարմ մաղադանոս կամ համեմ,
աղ, սև աղացած պղպեղ

Միսը կտրատել ոչ մեծ կտորների: Լոբին մաքրել, մասերի բաժանել: Պղպեղը չորս մասի բաժանել, սերմատուփը հեռացնել: Կճուճների մեջ շարել կտրատած կարտոֆիլը, օղակ-օղակ կտրատած սոխը, պղպեղի շերտերը, կտրատած լոլիկները: Սմբուկը շերտատել, շարել կճուճների եզրերով՝ մնացած բանջարեղենի կողքերով: Բանջարեղենի վրա դնել մսի կտորները, աղ, պղպեղ ցանել: Վրան եռացած ջուր լցնել այնպես, որ կճուճի պարունակությունը հազիվ ծածկվի: Ավելացնել կտրատած կանաչին ու դնել ջեռոցի մեջ: Մատուցել մեկուկես-երկու ժամ անց, հենց նույն կճուճներով:

 

ԼԵՉՈ

Բաղադրիչներ.
լոլիկ – 5 կգ,
պղպեղ – 1 կգ,
աղ,
մաղադանոս կամ համեմ – 1 փունջ

Ջուր եռացնել: Հասուն լոլիկները լվանալ, գցել եռացած ջրի մեջ, որպեսզի կեղևը հեշտությամբ դուրս գա: Մաքրած լոլիկները կտրատել, լցնել կաթսյի մեջ և եփել: Պղպեղները կտրատել, ավելացնել լոլիկին, եռացնել: Երբ պղպեղը եփվի, փափկի, աղ ավելացնել: Կանաչին կտրատել, ավելացնել լեչոյին: Երբ կանաչին եփվի, ամնիջապես լցնել բանկաների մեջ և փակել:

 

 

ԱԽՈՐԺԱԿ

Բաղադրիչներ.
ծիծակ – 3 կգ,
լոլիկ – 5 կգ,
աղ – 0.5 թեյի բաժ.,
շաքարավազ – 0.5 թեյի բաժ.,
բուսայուղ – 0.5 լ,
խնձորի քացախ – 1 թեյի բաժակ,
մաղադանոս – 2 փունջ

Լոլիկները լվանալ, գցել եռացած ջրի մեջ, կեղևը հեռացնել: Կտրատել, լցնել կաթսայի մեջ, եփել մոտ քսան րոպե: Ավելացնել բուսայուղը, շաքարավազը, աղը, քացախը: Եփել մինչև լոլիկը կրկին եռա: Ծիծակները լվանալ, ծայրերը կտրել ոչ մինչև վերջ, լցնել կաթսայի մեջ: Երբ ծիծակները գրեթե եփված լինեն, ավելացնել կտրատած մաղադանոսը: Եփել այնքան, մինչև կանաչին գույնը փոխի: Լցնել մաքուր ապակյա տարաների մեջ և փակել:

 

ՄԱՐԻՆԱՑՎԱԾ ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂ

Բաղադրիչներ.
կարմիր պղպեղ – 5 կգ,
քացախ – 0.5 լ,
ջուր – 0.5 բաժակ,
բուսայուղ – 1 լ,
աղ -  0.5 բաժակ,
շաքարավազ -  0.5 բաժակ,
հատիկ պղպեղ,
դափնու տերև – 10 հատ,
սխտոր – 1-2 գլուխ,
նեխուր, մաղադանոս – մեկական փունջ

Էմալապատ թասի կամ կաթսայի մեջ խառնել ջուրը, քացախը, բուսայուղը, աղը, շաքարավազը, հատիկ պղպեղը, դափնու տերևը և եռացնել: Կարմիր պղպեղների սերմատուփերը հեռացնել, լվանալ: Հերթով գցել եռացող հեղուկի մեջ, եփել երկու-երեք րոպե, շուռ տալ, որ համաչափ եփվի, ապա հանել: Կանաչին լվանալ, կտրատել ոչ մանր, սխտորների ատամիկներն առանձնացնել: Եփված տաք-տաք պղպեղները դասավորել մաքուր բանկաների մեջ, ամեն շերտի վրա դնել սխտոր ու կանաչի: Շերտ առ շերտ դնել մինչև տարան լրիվ լցվի: Վերջում վրան լցնել եռացած քացախաջուրը: Ստերիլիզացնել և փակել: Բարի ախորժակ:

 

ԴԱՆԴՈՒՌՈՎ ԱՂՑԱՆ

Բաղադրիչներ.
դանդուռ – 1 փունջ,
քացախ – 2-3 ճ. գդ.,
սխտոր – 3 պճեղ,
աղ,
բուսայուղ – 1-2 ճ. գդ.,
ջուր

Ջուրը եռացնել, մեկ ճաշի գդալ աղ լցնել մեջը: Լվացած դանդուռի ցողունները մեկ-երկու րոպեով գցել եռացող ջրի մեջ: Ապա արագ հանել ջրից, քանի դեռ դանդուռը չի փափկել, քամել: Սխտորը մանրացնել կամ ճզմել: Քացախը խառնել բուսայուղին, մի փոքր աղ ավելացնել, խառնել: Ստացված սոուսը լցնել դանդուռի վրա, խառնել: Մատուցել մսեղենի հետ:

 

ԱՂՑԱՆ ՎԱՀԱԳՆԻ

Բաղադրիչներ.
կարմիր լոբի – 200 գ,
եգիպտացորեն պահածոյացված – 200 գ,
գազար – 1 հատ,
թթու վարունգ – 1 հատ,
լոլիկի խյուս – 2 ճ. գդ.,
աղ, պղպեղ,
բուսայուղ – 1 ճ. գդ.,քունջութի սերմեր – 1 թ. գդ.,չորացրած լավաշ
Կարմիր հատիկ լոբին խաշել, ջրքամել: Եգիպտացորենը ևս քամել, լոբու հետ միասին լցնել խորը թասի մեջ: Գազարը օղակ-օղակ կտրել, հետո ձողիկներով կտրատել: Նույն չափի ձողիկներով կտրատել թթու վարունգը: Մաղադանոսը կտրատել, ավելացնել աղցանին: Աղ, պղպեղ ցանել: Լցնել լոլիկի խյուս կամ կեղևած լոլիկ, խառնել: Աղցանը լցնել ափսեի մեջ, զարդարել վարունգի և գազարի շերտերով, չոր լավաշով: Վրան շաղ տալ քունջութի սերմեր, կարմիր պղպեղ:

 

ՀԱՎՈՎ ՀԱԳԱՆԻ

Բաղադրիչներ.
հավ – 1 հատ,
կարագ – 2 ճ. գդ.,
չամիչ – 60 գ,
բոված ալյուր – 1 ճ գդ.,
կարմիր կծու չորացրած պղպեղ,
հոնի պաստեղ – 1ճ. գդ.,
Աշտարակ սոուս,
սամիթ, համեմ,աղ, Հավի միսը խաշել, աղ ցանել: Հոնի պաստեղը պատրաստել վաղօրոք: Հոնը եփել, քամիչով անցկացնել, պահեստավորել: Թավայի մեջ կարագ հալեցնել, չամիչը բովել: Երբ այն ուռչի, ավելացնել Աշտարակ սոուսը, հոնի պաստեղը: Հետո մի քիչ բոված ալյուր ցանել, անընդհատ խառնել: Հավի արգանակ ավելացնել, աղ ցանել, խառնել: Կանաչին մանր կտրատել, լցնել սոուսի մեջ: Ավելացնել հավի եփված կտորները, ողջ արագանակը: Մի քանի կտոր կծու պղպեղ գցել հագանու մեջ: Հագանին լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան կտրատած կանաչի լցնել, զարդարել մի կտոր կարմիր պղպեղով:

 

Категория: Армянская Кухня | Просмотров: 3664 | Добавил: soft-am-ucoz-ru | Теги: Армянская Кухня Հայկական խոհանոց | Рейтинг: 3.0/3
...Расскажи друзьям ...
Ваша РЕКЛАМА Тут
1 месяц - 100 руб ,
Передать WMZ-кошелёк
Z162556032885
Передать WMR-кошелёк
R306091281034
Для Заказа Напишите на
Levonl1974@rambler.ru

...
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
...
Поиск
...
Футажи для Видеомонтажа

Код для вставки на ваш сайт
Подпишись - YouTube
Xxx
Календарь
«  Ноябрь 2013  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Архив записей
Друзья сайта
  • Футажи для видеомонтажа
  • Социальные игры онлайн
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • WebMoney

    Понравился сайт?

    Вы можете внести вклад в его развитие,

    пожертвовав любую сумму:



    Передать WMZ-кошелёкZ162556032885



    Передать WMR-кошелёк R306091281034



    Передать WebMoney


    Способы ввода WMZ



    Способы ввода WMR


    Tags
    .youtube.com ночь) Andrea_Costi_-_Samo_moi.flv Andrea_-_Haide_opa_(HD_Official_Vid Andrea_-_2012.flv Andrea_-_Dai_mi_vsichko_Official_Vi 1.Arabic_Belly_Dance_Красивый_танец Arabic_Super_hits_Belly_Dance_(رقص_ бисс ключи спутниковое телевидение юмор Flash-игры 4 продуктов 4 մթերք 5 средств против выпадения волос Desktop Wallpapers DC-unlocker раскодировка 3G модемов // Самые хорошие слова! // // Как часто мы проходим мимо... // // Что такое счастье... // // Скучаю по тебе... // // Возвращается всё... // // Дружба душу лечит... // // Женщина как кошка... // AntiWinLockerLiveCD AusLogics BoostSpeed 5.2.0.0 Final Ascii Art Generator 2 Portable Caricature Photo to Cartoon v 5.0.4 Contra - The American Hero 40 PrikolnihEroticheskihKartinok201 50 Sexy Girls Widescreen Wallpapers 40 Super Sexy Girls Wallpapers 1920 Double_Dragon_V_-_The_Shadow_Falls_ Aladdin PicoDrive-sega games boogermanPicoDrive-sega games Batman_and_RobinPicoDrive-sega game Dragon_Unit_(J)NESGames 1942 (JU).NES Games Код кнопки для вставки на ваш сайт .Код кнопки для вставки на ваш сайт 203_Tekken PlayStations Asphalt 5 1 сентября День Знаний с озвучкой 1сентября - День знаний Как изменить название сайта ucoz? 2011) — фантастический триллер BluffTitler 8.4.0.2 (2012/RUS/ENG CoffeeCup GIF Animator 7.5 Retail П Adobe Flash Player 10 For Nokia N90 DC-Unlocker client (ZTE Icera Unloc Как сделать бегущую строку на сайте 3DStrelba_super_pobeda Flash игра Counter-Strike Online 1 год AVG Internet Security 2014 build 40 Arman Tovmasyan - Shokoladka Ani Christy 'Hey You' Official Musi B-Genius ft. Edita Sopjani & OverLo Destroy countdown 16 способов гуглить как профессиона Akcent feat Lidia Buble & DDY Nu 2015 Verjin Zangi scenar Прикол Танец Кошек - 2015 Прикол с близнецами - 2015 2016 192.168.0.1 192.168.1.1 Beeline DC Unlocker 100% Раскодировка 3G мо Verjin Zangi scenarner scenar scenarner 12 դասարան 2022 erger erg - Վերջի Զանգի verjin zangi erg верджин занг последний звонок Calvin Harris Daft Punk последный звонок Verjin zangi erger 2020 Razmik Amyan Verjin Zangi ergi barer 1975 Afric Simone Arevner Verjin Zang ergi barer Arsen Movsisyan Bari ereko 9 դասարան minus ays erge merne Verjin zang verjin zangi Arame Arame verjin zang
    Вверх
    Copyright MyCorp soft-am.ucoz.ru © 2025
    Конструктор сайтовuCozЯндекс.Метрика