(Զինվորական հագուստով եթե հնարավորություն կա):
/ - Տղա - /
Մասնակցել եմ բուֆետի և միջանցքի ազատագրմանը, մասնակից եմ բազմաթիվ գրոհների: Գիտեմ որ' ավտոմատը խաղալիք չէ, ամեն մարդու բան չէ, Գիտեմ որ' տանկերը ավտոյի շուկայում չեն վաճառում, Գիտեի որ' մարտի են գնում միայն ծերունիները:
Բայց ավաղ' գնացին բոլորը:
Եվ ամենակարևորը' Հայրենիքիս' համար ծառայելը պարտք եմ համարում: Եվ այս ամենը ի' շնորհիվ Ձեզ Ընկեր __________ (Ռազմագիտության ուսուցիչ)
/ - Աղջիկ - /
Շնորհակալ ենք պարոն Մայոր Ձեր համբերատար վերաբերմունքի համար: Սովորել ենք' Հայրենիքի պաշպանության գործին լինել անվախ ու նվիրված:
/ - Տղա - /
Ինչպես կասեին մեր Մեծ' Հերոսները'
Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:
/ - Աղջիկ - /
Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:
Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է:
/ - Տղա - /
- Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:
/ - Տղա - /
Փարք ու պատիվ մեր բոլոր Հերոսներին
«Խոնարհվում ենք մեր բոլոր հերոսների վառ հիշատակին» (բոլորով):
/ - Աղջիկ - /
Այսօր միտքն ու գործը պետք է ծառայեցնել բանակի հզորացմանը:
Ժողովրդից է' ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:
/ - Աղջիկ - /
Հզոր բանակ, մեր հաղթական
Դու մեր հույսն ես ու ապագան։
Երբ քայլում ես սրով' երկիրն է շարժվում,
Քո բազկի մեկ զարկից երկիրն է ճաքում,
Դու հզոր արծիվ ես քո հոգուն ղուրբան,
Քեզանով ետ կառնենք մեր Սասունն ու Վան։
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
/ Երգել կամ Արտասանել / Հայրենասիրական /
- ՊԻՏԻ ԳՆԱՆՔ
Խոսք և երաժշտություն՝ Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան)
Ախ էն երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց զենք բռնելը մոռացավ,
Հույսը միայն աստծո վրա՝ սրի դերը ուրացավ,
Խաչով լինի, գրչով լինի՝ պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Դրա համար պայքար է պետք, ուրիշ ճամփա չե՛մ տեսնում,
Սրով խլված հողը' սիրով տիրոջը չեն նվիրում,
Ուժն է հարգի, լա՛վ իմացեք, թույլ ազգերին չեն սիրում,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Հայկազունն եմ՝ չեմ վախենում մարդկության նենգ դավերից,
Հալածանքից, բռնությունից, աստծո տված ցավերից,
Թեկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից,
Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թէ ուշ:
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Աֆորիզմներ հայրենիքի մասին
► Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի:-Հովհաննես Թումանյան
► Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:-Պարույր Սևակ
► Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին:-Մարտիրոս Սարյան
► Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:-Գարեգին Նժդեհ
► Երբեք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար:-Գարեգին Նժդեհ
► Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը,միայն նմանը:-Գարեգին Նժդեհ
► Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:-Գարեգին Նժդեհ
► Իմ հայրենիքը`տիեզերքն է ,մարդկային ողջ ցեղը`իմ եղբայրները,բարիք գործելը `իմ հավատամքը:-Փեյն
► Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:-Նապոլեոն I
► Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի:-Լուկիանոս
► Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ:-Բյոռնե
► Լիովին բնական է` մեռնել հանուն հայրենիքի, որում ապրել հնարավոր չէ:-Կառլ Կրաուս
► Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ:-Անատոլ Ֆրանս
► Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:-Թեոդոր Ռուզվելտ
► Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է:-Շենշոլ
► Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է:-Լակորդեր
Ներբեռնել - Скачать
|